National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.12.2013
Ազգային ժողովն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11
Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Օրինաց երկիր կուսակցության համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է գրանցվել Լեւոն Մարտունի Դոխոլյանը եւ շնորհավորեց նորընտիր պատգամավորին: Նա ողջունեց նաեւ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովում գտնվող եւ նիստերի ընթացքին հետեւող Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

Ազգային ժողովը քննարկեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ  Լիլիթ Գեւորգյանը: Նա տեղեկացրեց, որ ՎՊ 2014 թ. գործունեության ծրագրի նախագիծը կազմված է 13 թեմաներից, ՎՊ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել շինարարության, կապիտալ վերանորոգման, առողջապահության, ընդերքի օգտագործման ոլորտների բյուջետային հատկացումների եւ մուտքերի ապահովման, տարբեր ծրագրերի իրականացման խնդիրները եւ առաջին անգամ  նոր մոտեցում է որդեգրել՝ հանգամանորեն ուսումնասիրելու առանձին մարզի բոլոր համայնքների բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային սեփականության կառավարման  վիճակը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Արծվիկ Մինասյանը  տեղեկացրեց, որ հայտարարությունը, ըստ էության,  խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունն է: Նա պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանում ընդունված բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է իր ռիսկերով՝ կապված  ֆինանսական եւ աշխատանքային շուկաների, ժողովրդագրական վիճակի, մասնագիտական կարողությունների, վարձատրության համակարգի, կորպորատիվ կառավարման համակարգի,  կենսամակարդակի, տնտեսության մրցակցային վիճակի հետ: Ըստ հիմնական զեկուցողի՝ հաշվի առնելով, որ հանրության մի ստվար հատված պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անվստահություն ունի, պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկմանը պետք է նախորդեր աշխատավարձերի անընդհատ աճը, մինչդեռ տնտեսությունում աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենալու միայն 2014 թվականի երկրորդ կեսին, պետք է առաջարկել ՀՀ կառավարությանը եւ  կենտրոնական բանկին? Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների հետ քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքը առնվազն մինչեւ 2015 թվականը հետաձգելու հարցը եւ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, շահագրգիռ հասարակական, փորձագիտական միավորումների ներգրավմամբ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների  մշակման, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման, այն սահմանադրությանը համապատասխանեցնելու աշխատանքներ, այնուհետեւ առաջարկել կառավարությանը? կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգի վերաբերյալ նախաձեռնել հանրաքվե:

Հարցի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Աղվան Վարդանյանը: Նա կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը անընդունելի համարեց: Նրա տեղեկացմամբ՝ աշխարհի շատ երկրներում եթե ներդրվել է այդ համակարգը, ապա ընդունվել են տարբեր ելակետեր՝ հաշվի առնելով երկրի զարգացման վիճակն ու հեռանկարները եւ մշակելով վճարային միջոցների ապահովագրման տարբեր մեխանիզմներ: Նրա գնահատմամբ՝ մեր երկիրը պատրաստ չէ այս համակարգը ներդնելուն՝ ունենալով ռիսկային մի շարք պայմաններ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ  առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումները գուցեեւ տեսական առումով հասկանալի կարող են լինել, եթե վերանանք իրականությունից: Ըստ բանախոսի`  Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու  ժողովրդի անվստահության մակարդակն այնպիսին են, որ անհնար են դարձնում այդ ռեֆորմի իրականացումը:

Պատգամավորն իր ընդհատված ելույթը կշարունակի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստում:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am